Բավ է պառակտվել
04-08-2022 19:58

Պուտինը դեռևս չի նախատեսում Հայաստան այցելել․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցի հստակ ժամկետներ դեռ չկան, ասել է հինգշաբթի լրագրողներին ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, հրավեր կա։ Սակայն՝ ոչ, հիմա ստույգ ժամկետներ չկան»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ընթացիկ տարում նախատեսվում է Պուտինի այցը Հայաստան։

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Երևանի ակնկալիքներով Պուտինի այցը երկիր կարող է տեղի ունենալ հոկտեմբեր-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Ռուսաստանի ղեկավարն ապրիլին ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տարվա երկրորդ կիսամյակում Երևան այցելելու հրավերը։