Բավ է պառակտվել
14-06-2016 11:26

ՌԴ-ում Պուտինի կարգադրությամբ Զինված ուժերում անսպասելի ստուգումներ են սկսվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 14-ին կարգադրել է անսպասելի ստուգումներ անցկացնել երկրի Զինված ուժերում, որոնց ընթացքում պետք է գնահատվի բանակի զինանոցի վիճակն ու ռազմական կառավարման առանձին մարմինների պատրաստականությունը։ Այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Մարտական և մոբիլիզացիոն պատրաստականության ստուգման համար այսօր ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի կարգադրությամբ անսպասելի ստուգումներ են սկսվել։ Ստուգման ենթակա են զենքի եւ տեխնիկայի պահպանման մի շարք բազաներ, ինչպես նաև ռազմական կառավարման առանձին մարմիններ»,– ասել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ զինված ճգնաժամային պայմաններում խնդիրների կատարման պատրաստականությունը ստուգելուց բացի, անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ԶՈւ մոբիլիզացիոն բաղադրիչին, պահուստային միավորումների վիճակին, զենքի և ռազմական տեխնիկայի պաշարների պահպանմանը։

Ստուգումները կշարունակվեն 8 օր՝ մինչև հունիսի 22-ը, ասել է Շոյգուն։