Բավ է պառակտվել
22-02-2022 11:19

Պուտինը հանձնարարել է ռուսական զինուժին ապահովել խաղաղությունը ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Ռուսաստանի Զինված ուժերին ապահովել խաղաղապահ գործառույթներ ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում։ Այս մասին ասված է նախագահի հրամանագրերում։

Նշվում է, որ ԴԺՀ-ի և Հ-ի ղեկավարների դիմումի կապակցությամբ ՌԴ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է ՌԴ ԶՈւ-ի կողմից խաղաղապահ գործառույթների իրականացումը Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում։

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ինքնիշխանության ճանաչման մասին։ Նրանց ղեկավարների հետ ստորագրվել են բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրեր։