Բավ է պառակտվել
19-04-2022 22:42

Պուտինը Հայաստան կայցելի․ ժամկետը հայտնի է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստան այցելելու հրավերը։

«Ն.Վ.Փաշինյանը երախտագիտություն հայտնեց Վ.Վ.Պուտինի կողմից ցուցաբերած ջերմ ընդունելության համար և հաստատեց ռուսաստանյան առաջնորդին հասցեագրված Երևան այցելելու իր հրավերը՝ 2022թ. երկրորդ կեսին՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին կապակցված: Հրավերը երախտագիտությամբ ընդունվեց» - ասված է Հայաստանի Հանրապետության վարչապետի Ռուսաստան կատարած պաշտոնական այցից հետո Պուտինի և Փաշինյանի համատեղ հայտարարության մեջ ։

Հայտարարության մեջ նշվում է, որ Պուտինն ու Փաշինյանը վստահություն հայտնեցին, որ Մոսկվայում կայացած արդյունավետ բանակցությունները կնպաստեն հայ-ռուսաստանյան բազմապլանային առանձնաշնորհյալ դաշնակցության հետագա ամրապնդմանը: