Բավ է պառակտվել
30-11-2016 16:47

Պուտին. Թրամփի հաղթանակից հետո, հնարավոր է, ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների բարելավում

Վերջին շրջանում ռուս-ամերիկայն հարաբերությունները էականորեն դեգրադացվել են, բայց դրա մեղավորը Ռուսաստանը չէ, «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային ֆորումում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Թրամփի հաղթանակից հետո, հնարավոր է, Ռուսասատնի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների բարելավման շանս է երեւան եկել, ասել է նա:
«Այժմ, երբ Միացյալ Նահանգներում ընտրական արշավի աղմուկը դադարել է, եւ շուտով Սպիտակ տուն կմտնի նոր նախագահը, կցանկանայի հավատալ, որ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն կստեղծվի, որոնք կարեւոր են ոչ միայն երկու երկրների ժողովուրդների, այլեւ միջազգային կայունության եւ անվտանգության ապահովման համար»,- ասել է Պուտինը: