Բավ է պառակտվել
21-11-2020 14:30

Պուտինը Ղարաբաղի հետ կապված կոնկրետ խնդիր է դրել․ Շոյգուն Փաշինյանին ներկայացրել է Ռուսաստանի ծրագիրը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 21-ին երևանում ընդունել է ՌԴ կառավարական պատվիրակությանը։

Հանդիման ընթացքում Ռուսաստանի պաշտպանության նածարար Սերգեյ Շոյգուն ձևակերպել է Ղարաբաղին վերաբերող կոնկրետ խնդիրները։

Ռուսաստանի հիմնական խնդիրը, որը դրել է նախագահ, գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում արյունահեղության կանխարգելումն է, մեծ աշխատանքներ պետք է իրականացվեն խաղաղություն հաստատելու համար, ասել է ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

“Եվ մենք, անխոս, մտադիր ենք իրագործել այդ խնդիրը։ Բացի այդ, մենք մտադիր ենք քննարկել մի շարք հարցեր, որոնք վերաբերում են մեր խաղաղապահների կյանքին և աշխատանքին, ինչպես նաև, բնականաբար, մեր հետագա համագործակցությանն ինչպես ռազմական, այնպես էլ ռազմատեխնիկական ոլորտներում։ Մենք ժամանել ենք մեծ ծրագրով, և ակնկալում ենք, որ այն կյանքի կկոչվի”,- Շոյգուի խոսքերն է փոխանցում Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը։

Պաշտպանության նախարարը հայտնել է նաև, որ ռոս խաղաղապահների տեղակայման աշխատանքերն ավարտվել երկու օր առաջ։ Այդ օրերի ընթացքում Ղարաբաղի տարածքում տեղեկայվել է 23 դիտատակետ, ռուս խաղաղապահները վերահսկում են Ստեփանակերտ տանող ճանապարհը, Լաչինի միջանցքը և ապահովում են ակդ ճանապարհներոց երթևեկությունը, ինչպես նաև փախստականների վերադարձը։ Փաշինյանն, իր հերթին ասել է, որ Հայաստանը ակնկալում է ՌԴ-ի հետ համագործակցության խորացում անվտանգության ոլորտում։ “Ցանկանում եմ նշել, որ պատերազմի ընթացքում մենք միշտ զգացել ենք ՌԴ, Ռուսաստանի նախագահի, վարչապետի, անձամբ Ձեր աջակցությունը, ինչի համար շնորհակալ եմ։ Իհարկե, մինչև պատերազմը բարդ ժամանակաշրջան էր, բայց այժմ ավելի ծանր ժամանակ է, մենք հույս ունենք, որ այս ժամանակահատվածում կկարողանանք խորացնել մեր համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, այդ թվում՝ ոչ միայն անվտանգության, այլ նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում”,- ասել է վարչապետնը, կարևորելով Շոյգուի այցը։

Փաշինյանն ասել է նաև, որ այժմ տարախաշրջանում ձևավորվել է այլ աշխարհաքաղաքական իրավիճակ։ Այն փոխվել է, և հարկ է ուսումնասիրել դրա պարամետրերը։

“Եվ, իհարկե, վստահ եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական համագործակցության և եղբայրական բարեկամության ոգով մեր կապերը կշարունակեն խորանալ մոտ և ռազմավարական ապագայում, մեր փոխգործակցությունը կլինի էլ ավելի սերտ և ռազմավարական”, - ասել է Փաշինյանը:

Հանդիպմանը քննարկվել են Ղաբաղում տիրող իրավիճակին և ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: