Բավ է պառակտվել
31-12-2018 16:44

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին և Սարգսյանին Նոր Տարվա կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և նախագահ Արմեն Սարգսյանին Նոր Տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը։

Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները հիմնված են բազմադարյա բարեկամության, մշակութային և հոգևոր կապերի հիմքերի վրա և վստահություն է հայտնել, որ հետագայում էլ ավելի կխորանան Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային կապերը, կառուցողական համագործակցությունն ու ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում գործընկերային փոխգործակցությունը, ինչը բխում է երկու եղբայրական ժողովուրդների շահերից ու համահունչ է տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման ձգտմանը։