Բավ է պառակտվել
20-09-2019 15:36

Պուտինը շնորհավորել է Սարգսյանին Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ, տեղեկացրել է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը։

“Հարգելի Արմեն Վարդանի, ուրախ եմ շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առիթով: Մեր երկրների հարաբերությունները հիմնված են բազմադարյա բարեկամության ավանդույթների, հոգևոր մտերմության և փոխադարձ հարգանքի վրա”,-ասվել է ուղերձում:
Պուտինը նշել է, որ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը լիովին համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերին և համահունչ են տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը:
“Ձեզ ի սրտե քաջառողջություն և հաջողություններ եմ մաղթում, իսկ Ձեր հայրենակիցներին՝ խաղաղություն և բարեկեցություն”,- նշվել է Ռուսաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:
2019թ․սեպտեմբերի 21-ին Հայաստանը կնշի երկրի անկախության 28-րդ տարելիցը։ 1991թ․այս օրը հանրապետության Գերագույն խորհուրդի որոշմամբ անցկացվեց հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու վերաբերյալ։ Համազգային քվեարկությունն անցավ ազգային շարժման վերելքի ալիքի վրա։ Անկախությանը կողմ քվեարկեց գրեթե ամբողջ բնակչությունը՝ ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների շուրջ 99 տոկոսը։ Խորհրդարանը պաշտոնապես անկախությունը հռչակեց սեպտեմբերի 23-ին։
Այս տարի որոշում է կայացվել Հայաստանի անկախության հռչակման 28-րդ տարելիցին նվիրված հիմնական տոնական միջոցառումներն անցկացնել հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում։