Բավ է պառակտվել
15-01-2020 15:23

Պուտինն առաջարկել է օժտել Դուման վարչապետ ընտրելու լիազորություններով

Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է երկրի Սահմանադրությունում ամրագրել Պետական խորհրդի կարգավիճակը և դերը։ Ներկայումս Պետական խորհուրդը նախագահին կից արտասահմանադրական խորհրդատվական մարմին է, որին անդամակցում են երկրի բարձրագույն պաշտոնյա անձիք, այդ թվում՝ տաարածքային ղեկավարները։

“Անցած ժամանակաշրջանում Պետխորհուրդն ապացուցել է իր բարձր արդյունավետությունը։ Նրա աշխատանքային խմբերն ապահովում են քաղաքացիների և երկրի համար առավել կարևոր հարցերի մասնագիտական, բազմակողմանի և որակյալ ուսումնասիրությունն”,- այսպես է գնահատել Պուտինն այս կառույցի աշխատանքի արդյունքները։

Նա նաև առաջարկել է Պետդումային օժտել ոչ թե պարզապես վարչապետի թեկնածությունը համաձայնեցնելու, այլև հաստատելու լիազորություններով։ Համաձայն գործող Սահմանադրության, կառավարության ղեկավարը նշանակվում է նախագահի կողմից՝ “Պետդումայի համաձայնությամբ” (հ․111):

“Կարծում եմ, որ Դաշնային ժողովը պատրաստ է իր վրա վերցնել ավելի մեծ պատասխանատվություն կառավարության ձևավորման հարցում։ Ներկայումս նախագահը պարզապես ստանում է Պետդումայի համաձայնությունը կառավարության ղեկավար նշանակելու համար, ինչից հետո անձամբ նշանակում է կաբինետի ղեկավարին, նրա տեղակալներին և բոլոր նախարարներին”,- պարզաբանել է Պուտինը։

Ապագայում, նախագահի կարծիքով, Դուման կհաստատի վարչապետին, իսկ հետո, վերջինիս ներկայացմամբ՝ բոլոր փոխվարչապետներին և նախարարներին։

Միևնույն ժամանակ, երկրի Նախագահը իրավունք չի ունենա մերժել այն թեկնածուներին, որոնց օգտին քվեարկել են պատգամավորները:

Պուտինն իր առաջարկներն անվանել է լուրջ փոփոխություններ քաղաքական համակարգում: