Բավ է պառակտվել
25-02-2022 20:46

Պուտինն առաջարկել է ուկրաինացի զինվորականներին իրենց ձեռքը վերցնել իշխանությունը (տեսանյութ)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ուկրաինացի զինվորականներին իրենց ձեռքը վերցնել երկրում իշխանությունը։

«Կարծես թե մեզ ձեզ հետ ավելի հեշտ կլինի համաձայնության գալ, քան թմրամոլների և նեոնացիստների այս հանցախմբի հետ, որոնք հաստատվել են Կիևում և պատանդ են վերցրել ողջ ուկրաինացի ժողովրդին»,- ասել է նա։

Երկրի ղեկավարը նաև կոչ է արել ուկրաինացի զինվորներին թույլ չտալ արմատականներին օգտագործել խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան։

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Կիևի իշխանությունները «Գրադ» կայաններ են տեղադրել Ուկրաինայի մայրաքաղաքի բնակելի թաղամասերում։ Ընդ որում, գործողությունների հենց սկզբից գերատեսչությունը բազմիցս հայտարարել է, որ հարվածներ չեն հասցնի խաղաղ բնակչությանը։