Բավ է պառակտվել
11-03-2022 17:17

Պուտին. պատժամիջոցների հաղթահարումն ի վերջո օգուտ կբերի (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ պատժամիջոցների խնդիրների հաղթահարումն ի վերջո օգուտ կբերի Մոսկվային և Մինսկին։

Ուրբաթ օրը Կրեմլում իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ՌԴ ղեկավարը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունը և Բելառուսը կանցնեն իրենց դեմ սահմանված սահմանափակումների հետ կապված դժվարությունների միջով։

«Այսօրվա իրադարձությունների՝ հայտնի սահմանափակումնեի, պատժամիջոցների հետ կապված, իհարկե, նաև խնդիրներ կան, բայց, ինչպես մենք խոսել ենք նախկինում, մեր զարգացումը սահմանափակելու, զսպելու փորձեր միշտ արվել են, հիմա էլ արվում են, այժմ՝ ավելի մեծ մասշտաբով, իհարկե, դա ակնհայտ է»,- ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ղեկավարը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններում։ «Վստահ եմ, որ մենք կհաղթահարենք այդ դժվարություններն»,- ասել է Պուտինը։

«Եվ, ընդհակառակը, մենք ձեռք կբերենք մեզ անկախ, ինքնաբավ զգալու ավելի շատ բանիմացություն, ավելի շատ հնարավորություններ, ի վերջո [սա] օգուտ կբերի, ինչպես նախորդ տարիներին էր»,- ընդգծել է Պուտինը։

Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել է, որ Ռուսաստանի և Բելառուսի միջև առևտրաշրջանառությունն «անցյալ տարի աճել է ավելի քան մեկ երրորդով՝ ավելի քան 34 տոկոսով»։ «Իրավիճակն, ընդհանուր առմամբ, զարգանում է դրական ուղղությամբ»,- ասել է Պուտինը։ Նա շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին Մոսկվա ժամանելու համար՝ նշելով, որ պետությունների ղեկավարները պարբերաբար հանդիպում են, հեռախոսով տեղեկություններ փոխանակում, գործողությունները ճշտում։

Երկրի ղեկավարը նաև վստահություն է հայտնել, որ պատժամիջոցները հնարավորություն են՝ ամրապնդելու իրենց տնտեսական և տեխնոլոգիական ինքնիշխանությունը։ «Հիմա մեծ հարված է հասցվում, այն հասցվում է տնտեսությանը, բայց վերջին տարիների պրակտիկան ցույց է տվել, որ այնտեղ, որտեղ Արևմուտքը սահմանափակումներ են դրել մեզ վրա, մենք նոր բանիմացություն ենք ձեռք բերել և հինը վերականգնել տեխնոլոգիական նոր մակարդակի վրա», - ասել է Ռուսաստանի ղեկավարը։ «Այդ ամենն աշխատում է, և մենք, իհարկե, այս առումով ավելի ուժեղ ենք դարձել»,- ասել է նա։

Պուտինն ընդգծել է, որ «Խորհրդային Միությունն, իսկապես, ամբողջ ժամանակ ապրել է պատժամիջոցների պայմաններում, զարգացել և հասել է հսկայական հաջողությունների»։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նույնիսկ 1990 թվականից հետո Ռուսաստանի նկատմամբ պահպանվել են կոկոմյան ցուցակները (КОКОМ - Արտահանման վերահսկման համակարգող կոմիտե, միջազգային կազմակերպություն, որը հիմնադրվել է 1949 թվականին ԽՍՀՄ և այլ սոցիալիստական ​​երկրներ արտահանումների բազմակողմ վերահսկողության համար) և սահմանափակումները բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

Ռուսաստանի Դաշնության նախագահն ընդգծել է, որ Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման շրջանը «իր տեխնոլոգիական և տնտեսական ինքնիշխանության ուղղությամբ շարժվելու հնարավորության ժամանակ է»։