Բավ է պառակտվել
14-10-2022 11:00

Պուտինը Ալիևին և Փաշինյանին հրավիրել է հանդիպում անցկացնել Ռուսաստանում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է հանդիպում անցկացնել Ռուսաստանում։

«Ուրախ եմ հրավիրել և՛ Ադրբեջանի նախագահին, և՛ Հայաստանի վարչապետին։ Դուք կարող եք համաձայնեցնել ամսաթիվը, և ինչպես ես հասկացա, այժմ հետաքրքրություն կա՝ հանդիպելու Ռուսաստանում», - ասել է նա ԱՊՀ գագաթնաժողովi նեղ ձևաչափով նիստին:

Պուտինը նշել է, որ դա կարող է լինել ցանկացած քաղաք՝ Սոչի, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ՝ «ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ»։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Ռուսաստանը մտադիր է Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել անցկացնել ևս մեկ եռակողմ գագաթնաժողով, և մոտ ապագայում նախատեսվում է համաձայնեցնել հանդիպման ամսաթիվը։