Բավ է պառակտվել
28-04-2022 18:15

Պուտինը կմասնակցի Երևանում ռուս-հայկական բարեկամության հուշարձանի տեղադրմանը

Սպասվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Երևանի կենտրոնում ռուս-հայկական բարեկամության հուշարձանի տեղադրմանը։ Այս մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության պետ Դենիս Գոնչարը։

Գոնչարը հիշեցրել է, որ Երևան այցելելու հրավերը Ռուսաստանի ղեկավարին է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը (ապրիլի 19-20-ը Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ)։

«Վարչապետը Վլադիմիր Պուտինին հրավիրել է Հայաստան այցելել տարվա երկրորդ կեսին՝ կապելով այցը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի հետ»,- ասել է Գոնչարը։

Նրա խոսքով, ռուս-հայկական հարուստ երկխոսության շրջանակներում տարբեր մակարդակներով այլ շփումներ են նախապատրաստվում։ Ապրիլի 21-23-ը Երևանում տեղի ունեցավ Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստը, նախատեսվում է ևս մեկ անգամ հրավիրել խորհրդարանականներին՝ Ռուսաստանի Պետդումայի և Հայաստանի Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովների նիստի շրջանակներում։

«2022 թվականին Ռուսաստանում կանցկացնենք Հայաստանի մշակույթի օրերը և Հայաստանում կանցկացնենք Ռուսական հոգևոր մշակույթի օրեր։ Կրկին կանցկացվեն միջտարածաշրջանային և երիտասարդական ֆորումներ, ինչպես նաև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստն»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Գոնչարը նշել է հումանիտար ոլորտում ինտենսիվ համագործակցությունը։

«Լրացուցիչ քայլեր են ձեռնարկվում Հայաստանում ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդման ուղղությամբ, մասնավորապես աջակցելով հայկական դպրոցներում ռուսական դասարաններին, դպրոցների ուսուցիչների վերապատրաստմանը, որոնք դասավանդում են ռուսական չափանիշներով։ Սա անհրեշտ է ոչ միայն ընդհանուր կրթական, գիտական և լեզվական տարածք պահպանելու, այլ նաև Հայաստանում ռուսաց լեզվի ուսումնասիրության պահանջարկը բավարարելու համար»,- ասել է դիվանագետը։