Բավ է պառակտվել
09-08-2014 17:07

Սոչիում կայացավ Ալիևի և Պուտինի հանդիպումը

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են աճման կարգով, երկրների միջև ամրապնդվում է վստահությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սոչիում ադրբեջանցի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում։

«Մեր հարաբերությունները զարգանում են, ընդ որում՝ աճման կարգով։ Մենք պարբերաբար պահպանում ենք կոնտակտները մեր մակարդակով, կառավարությունների մակարդակով, զարգանում են տնտեսական, հումանիտար կապերը և այն, ինչը չի եղել երբեք, ակտիվորեն համագործակցում ենք որոշ այլ ուղղություններով։ Դա վստահության մասնիկ է, որն ամրապնդվում է անընդհատ երկկողմ կապերում»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահն առաջարկել է նաև հանդիպման ընթացքում քննարկել «ցավալի հնացած խնդիրները», որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը։

Իր հերթին Ալիևը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերություններում ձևավորվում է կայուն բազմամյա դրական դինամիկա։ «Մենք դիտարկում ենք Ռուսաստանին որպես մեր հիմնական գործընկերներից մեկը միջազգային ասպարեզում։ Մենք վճռորոշ են տրամադրված՝ համագործակցության պոտենցիալն ավելացնելու հարցում»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Նա ևս կողմ է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկմանը, հակամարտություն, որն, նրա խոսքով, չափազանց երկար է ձգվել և լուծում է պահանջում։