Միջազգային հանրությունւ պետք է մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին։ Այս մասին ասել է այսօր՝ հունվարի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին առցացնց ելույթի ժամանակ։
Նրա խոսքով, հակամարտության լուծմանը մասնակցող կողմերի և միջազգային հանրության առաջ խնդիր է դրված՝ օգնել տուժած շրջաններին հումանիտար խնդիրների լուծման, փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքների վերականգնման, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պահպանության ու վերականգնման հարցում;
Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը միջնորդական ակտիվ ջանքեր է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը դադարեցնելու համար։
«Մենք ձգտել ենք հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ մասնավորապես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին»,- ասել է Ռուսաստանի նախագահը Դավոսի տնտեսական ֆորումի կայքով հեռարձակվող իր ելույթում, հավելելով, որ դա համագործակցության լավ օրինակ է։
Պուտինը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, երկրների միջև հակամարտությունների կարգավորման բազմակողմ մոտեցումներն, ինչպիսիք են, օրինակ՝ Աստանայի ձևաչափը գործում են։ «Հիշեցնեմ, որ, օրինակ, Աստանայի ձևաչափի շրջանակներում Ռուսաստանն, Իրանը, Թուրքիան շատ բան են արել Սիրիայում իրավիճակը կայունացնելու համար», - եզրափակել է պետության ղեկավարը: