Բավ է պառակտվել
21-11-2022 13:46

Պուտինը Երևանում առանձնազրույց կունենա Փաշինյանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է առաննազրույց ունենալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևան կատարելիք այցի ընթացքում, որտեղ նոյեմբերի 23-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այո, դա (հանդիպումը) ծրագրված է, իհարկե»,- պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը հարցին, թե արդյոք նոյեմբերի 23-ին նախատեսվում է Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների առանձին հանդիպում Երևանում։

Ավելի վաղ Պեսկովը հաստատել էր, որ Պուտինն անձամբ է մասնակցելու Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։