Բավ է պառակտվել
20-02-2022 23:26

Պուտինը կհանդիպի Ալիևի հետ․ լրատվամիջոցներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա շաբաթվա ընթացքում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտարարվել է «Ռոսսիա-1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման ընթացքում։

«Շաբաթվա ընթացքում կշարունակվեն օտարերկրյա առաջնորդների կարևոր այցելությունները: Ադրբեջանի ղեկավարը պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան: Կրեմլում սպասում են նևւ Պակիստանի վարչապետին»,- նշվել է հաղորդման ընթացքում:

Փետրվարի 23-ին՝ Հայրենիքի Պաշտպանի օրը, Պուտինը ծաղիկներ կդնի Անհայտ զինվորի հուշարձանին և կշնորհավորի ռուսաստանցիներին տոնի առթիվ։