Բավ է պառակտվել
14-11-2020 02:44

Պուտինը խորհրդակցություն է անցակցրել Ղարաբաղի հարցով

Վլադիմիր Պուտինը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի համատեղ հայտարարությունը հնարավորություն տվեց դադարեցնել արյունահեղությունը և կայունացնել իրավիճակը տարածաշրջանում:
Նախագահը ԼՂՀ-ում հումանիտար հարցերի լուծմանն առնչվող հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի և արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի հետ:

«Հուսով եմ, որ մենք այլևս չենք օգտագործի այս արտահայտությունը՝ «Լեռնային Ղhարաբաղի հակամարտություն».- հուսով եմ, որ շուտով կանցնեք այլ հարցերի քննարկմանն», - ասել է նա:

Պուտինի խոսքով՝ մարտերի արդյունքում զոհերի թիվն, այդ թվում՝ Ղարաբաղի խաղաղ բնակչության շրջանում, գերազանցել է չորս հազարն, ավելի քան ութ հազար մարդ վիրավորվել է, տասնյակ հազարավոր փախստականներ կան:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններից տուժած բնակչությանը բնականոն խաղաղ կյանքին վերադառնալուն օժանդակություն ցուցաբերելու հարցը շատ կարևոր և արդիական է», - շեշտել է Նախագահը:

Ղարաբաղում քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու, տարածաշրջանի բնակիչների ամենահրատապ խնդիրները լուծելու օգնության և փախստականներին վերադարձնելու նպատակով Պուտինը հրամանագիր է ստորագրել մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին: Գործընթացը կվերահսկի Պաշտպանության նախարարությունը:

Նախագահը Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարին խնդրել է զեկուցել Ղարաբաղի բնակչությանը լրացուցիչ օգնություն ցուցաբերելու հնարավորության մասին: Զինիչևն իր հերթին ասել է, որ գերատեսչությունը պատրաստ է ութ ժամվա ընթացքում չճանաչված հանրապետություն ուղարկել 150 փրկարարներից կազմված խումբ և 17 միավոր տեխնիկա:

«Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք տրամադրել նաև աէրոմոբիլ հիվանդանոց տեղի բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու համար», - հավելել է նախարարը:

Շոյգուն հայտնել է, որ ավելի քան 1,1 հազար ռուս խաղաղապահ է տեղափոխվել Ղարաբաղ: «Այսօր մենք ավարտում ենք դիտարկման կետերի տեղակայումը պատասխանատվության «Հարավ» գոտում: Լեռնային Ղարաբաղի հյուսիսում կտեղակայվի խաղաղապահների մեկ այլ ստորաբաժանում: Վաղը նախատեսվում է այս գոտում տեղադրել ևս դիտարկման կետ», - ասել է ռազմական գերատեսչության ղեկավարը: