Բավ է պառակտվել
26-11-2021 20:00

Ընթանում է Պուտինի առանձին հանդիպումը Փաշինյանի հետ․ Պեսկով (տեսանյութ)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավարտել են եռակողմ բանակցությունները։ Քաղաքական գործիչները հայտարարություն են արել լրատվամիջոցների համար, հայտնել է ՏԱՍՍ-ին ՌԴ ղեկավարի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Եռակողմ հանդիպումն ավարտվել է, նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ լրատվամիջոցների համար, այն մեր կողմից կհրապարակվի ընդամենը մի քանի րոպեից»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը նաև հայտնել է, որ եռակողմ բանակցություններից անմիջապես հետո սկսվել է Պուտինի առանձին հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ։
«Այժմ մեկնարկել է նախագահ Պուտինի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի առանձնազրույցն»,- ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղարը։
Պուտինի, Ալիևի և Փաշինյանի բանակցությունները տևել են մոտ երեք ժամ։ Սա նրանց առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր հունվարի 11-ից հետո, երբ քաղաքական գործիչները նույն ձևաչափով հանդիպեցին Մոսկվայում: Երեք երկրների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Հանդիպմանն առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցերին։
Եռակողմ բանակցությունների մեկնարկից առաջ Պուտինը Սոչիում անհատական ​​զրույց է ունեցել Ալիևի հետ։