Բավ է պառակտվել
18-04-2015 13:06

Ռուսաստանը չի ենթարկվում քաղաքական կոնյունկտուրային. Պուտին

Ռուսաստանը անկախ քաղաքականություն է վարում միջազգային հարթակում, իսկ ներքին քաղաքականությունը վարում է ժողովրդի պահանջներին համաձայն, որը թույլ է տալիս երկրին հուսալի գործընկեր լինել և չենթարկվել քաղաքական կոնյունկտուրային, հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույցում: «Մենք բազում հատկանիշներ ունենք, որոնք թույլ են տալիս մեզ անկախ քաղաքականություն վարող երկիր համարվել: Եվ իրոք այդպես էլ տեղի է ունենում: Մենք անկախ քաղաքականություն ենք վարում միջազգային հարթակում, իսկ ներքին քաղաքականությունը վարում է ժողովրդի պահանջներին համաձայն: Եվ այդ իմաստով, մենք, ի դեպ, բավականին հուսալի գործընկեր ենք, որովհետև մենք չենք ենթարկվում որևէ մեկին, չենք հարմարվում կոնյունկտուրային», - ասաց ՌԴ նախագահը: