Բավ է պառակտվել
09-08-2016 10:08

Բաքվում կայացած եռակողմ հանդիպմանը Պուտինը, Ռոհանին և Ալիևը հռչակագիր են ընդունել

Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին և Իլհամ Ալիևն ընդունել են հռչակագիր Բաքվում եռակողմ գագաթաժողովի արդյունքների հիման վրա:

Փաստաթղթում նշվում է կողմերի պատրաստակամությունը «ահաբեկչությանը, ծայրահեղականությանը, միազգային կազմակերպված հանցավորությանը, զենքի, թմրամիջոցների անօրինական շրջանառությանը, մարդկանց վաճառքին և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործություններին հակազդելը»:

Բացի այդ, կողմերը ընդունում են, որ «տարածաշրջանում չկարգավորված հակամարտությունները լուրջ խոչընդոտ են տարածաշրջանի համագործակցության համար և ընդգծում են դրանց կարգավորման կարևորությունը»` միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա:

«Կողմերը կշարունակեն փոխշահավետ համագործակցության և իրավահավասար համակողմանի զարգացումը, ինչպես նաև կխորացվեն և կընդլայնվեն քաղաքական երկխոսությունները տարբեր մակարդակներով բոլոր այն հարցերի շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,- ասվում է հայտարարությունում:

Երեք երկրների առաջնորդները պայմանավորվել են նաև խորացնել համագործակցությունը տնտեսության տարբեր ոլորտներում` իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա: