Բավ է պառակտվել
08-07-2015 17:09

ՀԱՊԿ գագաթնաժողովը կկայանա Տաջիկստանում սեպտեմբերի 15-ին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերի 15-ին Տաջիկստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ ունեցած հանդիպման ժամանակ: «Պատրաստվում ենք Տաջիկստանում ՀԱՊԿ գագաթնաժողովին»,- հայտարարել է ՌԴ նախագահը: Հանդիպման ընթացքում Պուտինը գոհունակությամբ նշել է նաև ՀԱՊԿ նախագահության շրջանում Տաջիկստանի գրանցած հաջողությունների մասին: