Բավ է պառակտվել
09-05-2015 11:22

Հիտլերյան ավանտյուրան հանգեցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմի.Պուտին

Հիտլերյան ավանտյուրան սարսափելի դաս դարձավ ողջ մարդկության համար, չպետք է մոռանալ, որ ազգային բացառիկության մասին գաղափարները հանգեցրեցին ամենաարյունահեղ պատերազմին: Այս մասին Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Այսօր, նշելով հաղթանակի այս սուրբ տարեդարձը, մենք նորովի ենք գիտակցում նացիզմի դեմ տարված այդ հաղթանակի մասնաշտաբայնությունը, հպարտ ենք, որ հենց մեր հայրերը և պապերը կարողացան ոչնչացնել այդ մութ ուժերին»,-ասել է Պուտինը: ՌԴ նախագահի խոսքով` պատերազմից 70 տարի անց էլ պատմությունը դեռ ողջախոհության կոչ է անում, քանզի չպետք է մոռանալ, որ հենց ռասայական բացառիկության և ազգային գերազանցության գաղափարները հանգեցրեցին ամենաարյունալի պատերազմին: «Խորհրդային միությունը իր վրա կրեց թշնամու ամենահզոր հարվածները, նացիստները այստեղ էին կենտրոնացրել իրենց ողջ ուժը, այստեղով են անցել խոշորաքանակ զորքեր, որոնք վճռորոշ են եղել Մեծ հաղթանակի գործում»,- նշել է Պուտինը: Վերջինս, խոսելով խորհրդային ժողովուրդների ունեցած ներդրման մասին, շնորհակալություն է հայտնել այդ ժողովուրդների ներկայացուցիչներին, որոնց շարքում նաև հայ ժողովրդին: Ռուսաստանի նախագահը իր ելույթում նաև խոսել է այն մասին, որ պատերազմի ավարտից 70 տարի անց աշխարհի ընդհանուր խնդիրը պետք է լինի բոլոր պետությունների համար հավասար անվտանգային համակարգի ստեղծումը: