Բավ է պառակտվել
16-09-2022 21:19

Պուտինը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության տեղայնացման գործում Ռուսաստանի Դաշնության առանցքային դերի մասին

Ադրբեջանի և Հայաստանի միջև ծագած հակամարտությունը տեղայնացվել է մեծ մասամբ Ռուսաստանի աջակցությամբ և ազդեցության ներքո։ Այս մասին ուրբաթ օրը Ուզբեկստան կատարած այցին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Այդ հակամարտությունը (Բաքվի և Երևանի միջև՝ ՏԱՍՍ) տեղայնացվել է այդ թվում և առաջին հերթին Ռուսաստանի ազդեցության ներքո: Հուսով եմ, որ հետագայում էլ այդպես կլինի»,- ասել է նա։

Պուտինն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ցավում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության զոհերի համար։ «Իսկապես, մենք ցավում ենք դրա համար, և, իհարկե, զոհերի համար», - արձագանքել է նախագահն ի պատասխան պետությունների միջև իրավիճակի սրման վերաբերյալ հարցին։

Պատասխանելով լրագրողների հարցին «Ղարաբաղի իրավիճակի վրա ազդելու» այլ երկրների հնարավոր փորձերի մասին, քանի դեռ Մոսկվան զբաղված է Ուկրաինայում հատուկ գործողությամբ, Պուտինը հիշեցրել է, որ իրավիճակի ներկայիս սրումը կապ չունի այս վիճելի տարածաշրջանի հետ, քանի որ տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, բոլորավին այլ վայրում։ Բացի այդ, ինչպես ընդգծել է ՌԴ ղեկավարը, Ռուսաստանը դեռևս ունի բավարար ուժ և ռեսուրսներ, որպեսզի ազդի գործընկերների վրա՝ խաղաղությունը պահպանելու համար։