Բավ է պառակտվել
26-08-2020 20:31

Պուտինը հայտնել է, որ քննարկվում է դեպի նոր երկրներ չվերթները վերսկսելու հնարավորությունը

Ռուսաստանի նախագահը չի նշել կոնկրետ երկրներն։ Այնուամենայնիվ, ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հաղորդել էին, որ իշխանությունները քննարկում են ավիահաղորդակցության վերականգնումը Ֆրանսիայի, Հունգարիայի, Մալթայի, Կիպրոսի, Հորդանանի, Եգիպտոսի և Չինաստանի հետ:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը COVID-19 կորոնավիրուսի ներմուծումը և տարածումը կանխարգելթղ օպերատիվ շտաբի ղեկավարի և փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի հետ քննարկել է այլ երկրների հետ ավիահաղորդակցությունը վերսկսելու հարցերը: Նախագահն այդ մասին հայտնել է կառավարությանն անդամների հետ տեսակոնֆերանսի ժամանակ։

“Առավոտյան մենք արդեն խոսել ենք ինչ տեմպերով և որ երկրների հետ պետք է վերականգնել ավիահաղորդակցություն”,- բացեն հետագա ավիացիոն հաղորդակցությունների համար», - ասել է Պուտինը՝ դիմելով փոխվարչապետին (հանդիպումը հեռարձակվել է «Ռուսաստան 24» հեռուստաալիքով):

Պատասխանելով Գոլիկովայի խոսքերին՝ Ռուսաստանում COVID-19-ի տարածման իրավիճակի կայունացման մասին, Պուտինը նշել է, որ նա այդ թեման քննարկել է այլ պետությունների ղեկավարների հետ, և նրանք հաղորդել են, որ իրենց երկրներում դեպքերն աճում են:

“Նրանք նշում են հետևյալը։ Բացել, իհարկե, հարկավոր է, չի կարելի մարդկանց ընդմիշտ փակված պահել: Բայց դա պետք է արվի շատ ուշադիր, որպեսզի թույլ չտրվի կորոնավիրուսի նոր ալիք և բռնկում։ Մենք մինչ այժմ այդպես էլ անում ենք”, - ասել է Պուտինը: