Բավ է պառակտվել
28-02-2015 01:42

Նեմցովի սպանությունը պատվիրված էր և սադրիչ բնույթ է կրում. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին շտապ հայտնել են Մոսկվայում Բորիս Նեմցովի սպանության մասին: Պետության ղեկավարը հանձնարարել է ՌԴ Քննչական կոմիտեի, ՆԳՆ և Դաշնության անվտանգության ծառայության ղեկավարներին քաղաքական գործչի սպանությունը քննող խումբ ստեղծել և վերահսկել քննության ընթացքը, հայտնել է լրագրողներին նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Պուտինը նշել է, որ այդ դաժան սպանությունը պատվիրված հանցագործության հատկանիշներ ունի և կրում է բացառապես սադրիչ բնույթ», - ասել է Պեսկովը: Նրա խոսքով «պետության ղեկավարը հանձնարարել է է ՌԴ Քննչական կոմիտեի, ՆԳՆ և Դաշնության անվտանգության ծառայության ղեկավարներին քննչական խումբ ստեղծել և անձամբ այդ հանցագործության քննության ընթացքը»: «ՌԴ նախագահը իրեն խորին ցավակցությունն է հայտնում Բորիս Նեմցովի հարազատներին և մտերիմներին նրաողբերգական մահվան կապակցությամբ», - հավելել է Պեսկովը: