Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առցանց գագաթնաժողովին։
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, «միջոցառումը սկսվել է»։
Հավաքական անվտանգության խորհրդի այս նիստը կանոնավոր չէ, այն օպերատիվորեն գումարվել է Հայաստանի խնդրանքով` կապված այս երկրի՝ Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցած սրացման հետ։
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանուց և խոշոր տրամաչափի հրանոթներից սկսել են ինտենսիվ հրետակոծել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի ուղղությամբ։ Հակառակորդը կիրառել է նաև անօդաչու թռչող սարքեր։ Հայկական սահմանի որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են լ դիրքային առաջխաղացման գործողություններ, ՀՀ զինված ուժերը տվել են համաչափ պատասխան։ Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ժամը 18:00-ին հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Հայկական կողմից, ըստ նախնական տվյալների, զոհվել է 49 անձ, կան վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։