Բավ է պառակտվել
28-11-2016 13:48

Պուտինը պաշտոնանկ է արել Կրեմլի, ԱԴԾ-ի, ՊՆ-ի եւ ՆԳՆ-ի մի շարք պաշտոնյաների

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զբաղեցրած պաշտոններից ազատել է Կրեմլի, ԱԴԾ-ի, ՊՆ-ի եւ ՆԳՆ-ի մի շարք պաշտոնյաների: Այս մասին հաղորդում են Կրեմլից:

Անցյալ շաբաթ Պուտինը հիշեցրել է, որ 2015 թվականի վերջին իշխանության ներկայացուցիչներին խնդրել էր զերծ մնալ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ընտրություններին մասնակցությունից: Նա ՌԳԱ-ի կազմում ընտրված պաշտոնյաներին խոստացել է հնարավորություն ընձեռել՝ միայն գիտական գործունեության զբաղվել:

Պաշտոններից զրկվել են նախագահի գործերի կառավարչի տեղակալ, Բժշկական գլխավոր վարչության պետ Կոնստանտին Կոտենկոն, ԱԴԾ-ի Գրանցման եւ արխիվային ֆոնդերի վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վասիլի Խրիստոֆորովը, ՊՆ Ռազմաբժշկական գլխավոր վարչության ղեկավար Ալեքսանդր Ֆուսինը, ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Սավենկովը:

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ պաշտոնյաներին աշխատանքից ազատել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կազմում ընտրվելու հետ կապված:

Հոկտեմբերի վերջին ՌԳԱ-ում ընտրություններին առաջադրվել էր 25 պետական ծառայող: Ավելի վաղ ակադեմիայում հայտարարել էին, որ պաշտոնյաները չեն կարող հրաժարվել ակադեմիական կոչումներից, քանի որ կազմակերպության կանոնադրությունը ցմահ անդամություն է նախատեսում: