Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայում վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը։
“Պուտինն աշխատանքային հանդիպում է ունեցել Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ և նրան առաջարկել է զբաղեցնել կառավարության նախագահի պաշտոնը: Համաձայնությունը ստանալուց հետո նա Միշուստինի թեկնածությունն առաջադրել է Պետական Դումայի քննարկմանը”,- տեղեկացրել է մամլո ծառայությունը։
Միշուստինը գլխավորել է ՌԴ Դաշնային հարկային ծառայությունը 2010թ․ապրիլից։ Մեկուկես ամիս հետո կլրանա նրա 54-ամյակը, նա շուրջ կես տարով երիտասարդ է նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևից։

Բավ է պառակտվել