Բավ է պառակտվել
09-05-2015 13:51

Ժամանակը չի կարող նսեմացնել պատասխանատվությունը Հաղթանակի ժառանգության համար. Պուտին

Ժամանակը չի կարող նսեմացնել հիշողությունը և ֆաշիզմի նկատմամբ տարած Հաղթանակի հերոսական ժառանգությունը, հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մեծ Հաղթանակը կար, կա և կմնա որպես մեր մտադրությունների և քայլերի բարձրագույն չափանիշ: Մեր ժողովուրդը պայքարում էր հանուն սեփական սրբությունների, Հայրենիքի, պարտքի, մշակույթի, մայրենի լեզվի, բարոյական և հոգևոր արժեքների, Եվրոպայի ազատության և մոլորակում խաղաղության: Եվ այդ սուրբ պայքարում նա չէր խնայում իրեն», - ասաց Պուտինը հանդիսավոր ընդունելության ժամանակ: Նա հավելեց, որ Մեծ Հայրենական պատերազմում տարած Հաղթանակը աշխարհը փոխած մի շրջան է, համամոլորակային նշանակության իրադարձություն: «Որքան էլ ժամանակ անցնի փառավոր  1945 թվականի մայիսի 9-ից, մեր երկիրը միշտ կհարգի հաղթողների սերնդին: Ժամանակը անկարող է նսեմացնել ոչ մեր հիշողությունը, ոչ մեր ընդհանուր պատասխանատվությունը Հայրենիքի պաշտպանների պատմական ժառանգության համար», - ասաց նախագահը: