Բավ է պառակտվել
19-02-2025 19:08

Պուտինն ասել է, որ ուրախ կլինի հանդիպել Թրամփի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նշելով, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան նախապատրաստություն։

«Նման հանդիպում պետք է նախապատրաստել։ Ես ուրախ կլինեի հանդիպել Դոնալդ Թրամփին. Մենք վաղուց իրար չենք տեսել։ Թեեւ մենք մտերիմ հարաբերություններ չունենք, սակայն նրա նախագահության չորս տարիների ընթացքում բազմիցս քննարկել ենք երկկողմ հարաբերությունների հարցեր։ Այսօր ես նույնպես ուրախ կլինեի հանդիպել նրա հետ, և, դատելով մեր հեռախոսազրույցից, նա նույնպես կլիներ»,- ասել է Պուտինը լրագրողներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։