Բավ է պառակտվել
18-11-2021 21:13

Պուտինը հայտարարել է ռուսական դիվանագիտության դերի բարձրացման մասին․ հայ-ադրբեջանական սահմանին կրակոցները վկայում են, որ իրավիճակը չի հանդարտվել

Հայ-ադրբեջանական սահմանին վերջինկրակոցները վկայում են, որ իրավիճակն այդ տարածաշրջանում դեռևս չի հանդարտվել, նման պայմաններում մեծանում է ռուսական դիվանագիտության դերը հետագա կարգավորման հարցում, ասել է հինգշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուիտնը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ դադարեցվեց հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում։

«Սակայն հայ-ադրբեջանական սահմանին վերջին փոխհրաձգությունները ցույց տվեցին, որ իրավիճակը այս տարածաշրջանում դեռ ամբողջությամբ չի հանդարտվել։ Կայունության ապահովման համար մեծ պահանջարկ ունեն ռուսական խաղաղապահ զորախմբի ջանքերը՝ որպես հրադադարի եւ խաղաղ բնակչության անվտանգության երաշխավոր»,- ասել է Պուտինը՝ հինգշաբթի օրը ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ կոլեգիայում։

Նրա խոսքով, անկասկած մեծանում է ռուսական դիվանագիտության դերն Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի հարցերի կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակման գործում։