Ռուսաստանում անցկացված վերջին հարցումների արդյունքում պարզվել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը Ղրիմի անկախացումից և Ռուսաստանին միանալուց հետո հասել է 85 տոկոսի:
The Independent-ը հայտնում է, որ Իրանի Press TV հեռուստաալիքի տվյալներով` Պուտինի լայնորեն դատապարտվող դիրքորոշումը Ուկրաինայի ճգնաժամի հարցում նրան ավելի սիրելի է դարձրել ռուս հանրության աչքերում` նրա վարկանիշը հասցնելով 6 տարվա առավելագույնին:
Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի անցկացրած հարցումների արդյունքները ցույց են տվել, որ այս ամսվա սկզբին Վլադիմիր Պուտինի վարկանիշը բարձրացել է` 82 տոկոսից հասնելով (ապրիլի համեմատ) 85-ի, եռակի աճ գրանցելով նաև տարեսկզբի համեմատ:
Ռուսաստանում քաղաքական վերլուծաբանները կարծում են, որ այս արդյունքները մեծամասամբ պայմանավորված են Ռուսաստանի վիճահարույց միջամտությամբ ուկրաինական ճգնաժամի հարցում: