Բավ է պառակտվել
15-10-2014 08:45

Պուտինն ու Պորոշենկոն հեռախոսազրուց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի իր գործընկեր Պյոտր Պորոշենկոյի հետ կայացած հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի հարավ-արեւելքում տիրող իրավիճակի խաղաղ կարգավորման հնարավորությունները: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Առաջնորդները համաձայնեցրել են АСЕМ-ի գագաթաժողովի ընթացքում կայանալիք հանդիպման օրակարգն ու ձեւաչափը, որն անցկացվելու է Միլանում, հոկտեմբերի 16-17-ին: Մասնավորապես, կողմերը հաստատել են կարծիքների փոխանակումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, այդ թվում՝ գազային հարցով: «Ասիա-Եվրոպա» (АСЕМ) ֆորումը միջազգային կազմակերպություն է, որը միավորում է Արեւելյան Ասիայի եւ Եվրոպայի երկրները: АСЕМ-ում 48 երկիր է ընդգրկված, որին բաժին է հասնում համաշխարհային առեւտրի երկու երրորդը եւ համաշխարհային տեսակարար արտադրանքի շուրջ 60%-ը: