Բավ է պառակտվել
26-08-2014 18:02

«Մենք կողմ ենք ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև առավել սերտ համագործակցությանը».Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկում հայտարարել է, որ Մաքսային միության երկրների առաջնորդների հանդիպումն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ԵՄ ներկայացուցիչների հետ լավ հարթակ է Կիևի հետ համագործակցության հարցերը քննարկելու համար՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո, փոխանցում է РИА Новости-ն։
«Մաքսային միություն- Ուկրաինա ձևաչափը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, լավ հնարավորություն է ընձեռում քննարկելու այն հարցերը, որոնք կապված են Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ՝ ՄՄ պետությունների հետ նրա համագործակցության համատեքստում»,- նշել է Պուտինը :
Նախագահը նշել է նաև, որ Ռուսաստանը կողմ է ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև առավել սերտ համագործակցությանը՝ հույս հայտնելով, որ ԵՄ ներկայացուցիչները նույնպես կողմ են միասնական տնտեսական տարածքի ստեղծմանը՝ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ։ «Մենք կողմ ենք ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև առավել սերտ համագործակցությանը»,- ասել է Պուտինը։
Ավելանենք, նաև, որ Մինսկում ընթանում է Ուկրաինա-ԵՄ- Եվրասիական եռյակ ձևաչափով հանդիպումը: