Բավ է պառակտվել
17-11-2014 08:26

Ռուսաստանը Ղրիմում չի խախտել միջազգային իրավունքը. Պուտին

Գերմանական ARD հեռուստաալիքին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ Արևմուտքի արձագանքը, թե Ղրիմի անեքսիայի է ենթարկվել, համարում է «բացարձակ ոչ ադեկվատ», փոխանցում է Deutsche Welle-ն։ «Երբ մենք լսում ենք այն մասին, որ Ռուսաստանը խախտել է միջազգային իրավունքը, ապա ոչինչ, բացի զարմանքից, իմ մոտ դա չի առաջացնում։ Ոչինչ բացի նրանից, ինչ արվել է Կոսովոյում, Ղրիմում չի արվել»,- նշել է Պուտինը՝ մեջբերելով Կոսովոյի նախադեպը։ ՌԴ նախագահի խոսքով՝ Կոսովոյի հարցով Միջազգային դատարանի որոշման մեջ կա հստակ կանոն՝ «ինքնորոշման հարցի որոշման դեպքում ժողովուրդը, որն ապրում է որոշակի տարածքում, պարտավոր չէ հարցնել իր պետության կենտրոնական իշխանությունների կարծիքը»։ Պուտինը նշել է, որ, ի տարբերություն Կոսովոյի, որտեղ անկախության մասին որոշումը կայացրել է միայն խորհրդարանը, Ղրիմում այդ հարցը որոշվել է հանրաքվեի միջոցով։ Թեև ՌԴ նախագահն ընդունել է, որ հանրաքվեի անցկացման պահին Ղրիմում եղել են ռուսական զորքեր, նա նշել է, թե «խորապես վստահ է, որ միջազգային իրավունքի ոչ մի խախտում Ռուսաստանը թույլ չի տվել»։
«Մեր զինված ուժերն արգելափակել են Ուկրաինայի զինված ուժերին, որոնք տեղակայված էին եղել Ղրիմում։ Սակայն ոչ թե ստիպելու որևէ մեկին գնալ քվեարկության, դա անհնար է, այլ նրա համար, որպեսզի արյունահեղություն չլինի, որպեսզի մարդկանց հնարավորություն տրվի արտահայտել իրենց վերաբերմունքը հարցի շուրջ, թե ինչպես են իրենք ցանկանում տեսնել իրենց ապագան և իրենց երեխաների ապագան»,- ասել է Վլադիմիր Պուտինը։