Բավ է պառակտվել
17-12-2014 08:57

Պուտինը, Մերկելը, Օլանդը և Պորոշենկոն քննարկել են Ուկրաինայի ճգնաժամը

ՌԴ, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Անգելա Մերկելը, Ֆրանսուա Օլանդը եւ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայում իրադրության վերաբերյալ: Ըստ Կրեմլի կայքի հաղորդագրության՝ զրույցում ընդգծվել է Դոնբասում կայուն հրադադարի ապահովման անհրաժեշտությունը: «Շարունակվել է Ուկրաինայի ճգնաժամի քննարկումը: Ուկրաինայի ներքին հակամարտության խաղաղ կարգավորման աջակցությանն ուղղված միջազգային ջանքերի համատեքստում ընդգծվել է Դոնբասում կայուն հրադադար ապահովելու անհրաժեշտությունը», - ասվում է հաղորդագրությունում:

Նշվել է կոնտակտային խմբի շռապ նիստ անցկացնելու կարեւորությունը՝ Մինսկի պայմանավորվածություններն իրականացնելու եւ Կիեւի ու հարավ-արեւելքի միջեւ երկխոսություն հաստատելու նպատակով: Առաջնահերթ խնդիրների շարքում նշվել են բռնի պահվող անձանց փոխանակումը եւ շփման գծից ծանր սպառազինության հեռացումը: Վերանայվել են տուժած շրջանների տնտեսական վերականգնման, բնակչությանը հումանիտար եւ սոցիալական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հարցեր: Պայմանավորվել են առաջիկայում շարունակել հեռախոսային շփումները՝ «նորմանդական ձեւաչափով»: