Բավ է պառակտվել
03-06-2014 17:17

Շարունակվում են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները

Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգումը:

Տարեկան ծրագրով նախատեսված 727 շքամուտքերից 172-ում վերանորոգումն արդեն ավարտվել է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2014 թվականի ծրագրում ներառված բոլոր մուտքերում գործընթացին ցուցաբերվում է համալիր մոտեցում: Նորոգվում են ոչ միայն շենքերի շքամուտքերը, այլև մուտքերն ամբողջությամբ: