Բավ է պառակտվել
13-12-2014 08:55

Քերրին ու Լավրովը կհանդիպեն դեկտեմբերի 15-ին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպելու են դեկտեմբերի 15-ին, Հռոմում: Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը: Գերատեսչության ներկայացուցից Մարի Հարֆի հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպմանը քննարկվելու է «իրավիճակը Մերձավոր Արեւելքում, ներառյալ Իսրայելում, Հորդանան գետի արեւմտյան ափին, Երուսաղեմում եւ ընդհանրապես տարածաշրջանում, ինչպես նաեւ ՄԱԿ-ի նախաձեռնությունները», հաղորդում է «Ինտերֆաքսը»: Հանդիպման օրակարգի հարցերից են նաեւ ուկրաինական եւ սիրիական հիմնախնդիրները, ասված է հաղորդագրությունում: