Բավ է պառակտվել
17-07-2014 10:05

Բարոնուհի Քերոլայն Քոքսը հրաժարական է տվել. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ հրաժարական է տվել հայ-բրիտանական բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար, բարոնուհի Քերոլայն Քոքսը: Այս մասին նա հայտնել է Լոնդոնում ՝ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

Միջխորհրդարանական խումբն ընդունել է նրա հրաժարականը: Խմբի նոր նախագահ է ընտրվել Ջոն Ուիթինգդեյլը:
Նշենք, որ Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ Քոքսը բազմիցս այցելել է Ղարաբաղ, եւ նրա անունը ներառված է Ադրբեջանի ԱԳՆ-ի անցանկալի անձանց ցուցակում»: