Բավ է պառակտվել
27-03-2014 20:17

«Սիրիա ներթափանցած վարձկան զինյալների շարքերում կան նաև ադրբեջանցի վարձկաններ».Սիրիայի Ժողովրդական Ժողովի նախագահ

«Սիրիայի ժողովրդական ժողովի նախագահ պարոն Ջիհադ ալ Լահամին հաստատեց տեղեկություններն այն մասին, որ Սիրիա ներթափանցած վարձկան զինյալների շարքերում կան նաև ադրբեջանցի վարձկաններ»,-այս մասին տեղեկանում ենք Սիրիայի Քեսաբ ավանի հայերի տեղահանության խնդրով Սիրիա մեկնած ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի facebook-յան գրառումից:
Հիշեցնենք, որ Սիրիա մեկնած պատգամավորների խմբում են Արման Սահակյանը, Սամվել Ֆարմանյանը, Թևան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Կարապետյանն ու Լևոն Մարտիրոսյանը։