Բավ է պառակտվել
04-04-2014 10:08

ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչություն. Քեսաբում գրոհայինների գործողությունները ԱԽ-ին դատապարտել Արևմուտքը թույլ չի տվել

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունից հայտնում են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արևմտյան երկրները թույլ չեն տվել Ռուսաստանին Սիրիայի Քեսաբ ավանում սիրիացի գրոհայինների գործողությունների և Լաթաքիա նավահանգստի գնդակոծությունների վերաբերյալ արձագանքի հասնել, որոնք ստիպել են դադարեցնել քիմիական զենքի արտահանումը երկրից, գրում է ИТАР-ТАСС-ը:
«Մեր առաջարկները Քեսաբում գրոհայինների գործողությունների և Լաթաքիայի գնդակոծությունների վերաբերյալ աջակցություն չեն ստացել ԱԽ-ում արևմտյան գործընկերների կողմից»,- հայտնել են մշտական ներկայացուցչությունից: ՌԴ-ի պատրաստած նախագծում դատապարտվում են «սիրիահայերով բնակեցված Քեսաբ ավանի վրա սիրիական ընդդիմադիր խմբավորումների, որոնց թվում են «Ալ Կաիդայի» հետ կապված խմբավորումները», վերջին հարձակումները: «Բարեբախտաբար, սարսափելի ռեպորտաժներն այն մասին, որ եղել են հայերի զանգվածային սպանություններ, չեն հաստատվել»,- հավելել էր ՌԴ մշտական ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Քեսաբում գործողություններն անպայման կքննարկվեն Սիրիայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ Անվտանգության խորհրդի հանդիպմանը, որը նշանակված է ապրիլի 30-ին: