Բավ է պառակտվել
24-05-2014 10:36

Սիրիայի քիմիական զենքը չի հաջողվի վերացնել նախատեսված ժամկետում.ՄԱԿ

Ինչպես հայտնում է Взгляд-ը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ Սիրիայի քիմիական զենքը չի հաջողվի վերացնել նախատեսված ժամկետում՝ մինչև ընթացիկ տարվա հունիսի 30-ը:
«Այժմ ակնհայտ է, որ քիմիական զենքի սիրիական ծրագրի վերացման հետ կապված գործունեությունը կշարունակվի նաև 2014 թվականի հունիսի 30-ից հետո»,- գրել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամենամսյա զեկույցում:

Հինգշաբթի Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմեթ Ուզյումջյուն հայտնել էր, որ քիմիկատների վերջին մասն արդեն փաթեթավորվել է և պատրաստվել Լաթաքիայի նավահանգիստ ուղարկելու համար, սակայն այն դուրս բերել հնարավոր չէ՝ անվտանգության հետ կապված իրավիճակի պատճառով: