Բավ է պառակտվել
14-01-2014 19:57

Հայրիկյանը կարծում է, որ Քոչարյանն իր ասելիքը նախագահին պետք է ներկայացնի

Հայրիկյանը կարծում է, որ  Քոչարյանն իր ասելիքը նախագահին պետք է ներկայացնի

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանն, այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անրադարձավ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին: Ըստ նրա, Քոչարյանն իր ասելիքը պետք է ներկայացնի Սերժ Սարգսյանին և նրա ղեկավարած ՀՀԿ-ին:

Հայրիկյանը նշեց, որ Քոչարյանի միջոցով մարդկանց շեղում են երկրի համար վտանգ հանդիսացող խնդիրներից:

«Նրանք ընդամենը թղթային վերլուծություններով են զբաղված, որևէ լուրջ բան չկա: Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանի վարչապետն է և նրա փոխարեն կարող է լինել ցանկացածը, եթե Ռոբերտ Քոչարյանը բան ունի ասելու պետք է ասի նախագահին»,- հավելեց նա:  

Ըստ Հայրիկյանի  Ռոբերտ Քոչարյանն ու Տիգրան Սարգսյանը մի որևէ հեռուստաընկերությամբ պետք է նստեն ու բանավիճեն: Այս քայլին արդեն կարելի է լուրջ վերաբերվել:

«Այ այդ պայմաններում միայն կերևա նրանց մտավոր մակարդակը: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի կողմից բարձրացված հարցերին, ապա բոլորս էլ գիտենք, որ ամեն ինչ սկիզբ է առել հենց նրա նախագահության տարիներից, իսկ դրա վկայությունը «Մարտի 1»-ն է»,- ասաց ԱԻՄ առաջնորդը:  Ըստ Հայրիկյանի ՀՀ երեք  նախագահներն էլ թույլ չտվեցին, որպեսզի հայ մարդը կայանա: