Բավ է պառակտվել
01-07-2014 10:43

Ռոբերտ Քոչարյանը տևական ժամանակ է, ինչ փորձում է հանդիպել Վլադիմիր Պուտինին. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տևական ժամանակ է, ինչ փորձում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն առայժմ՝ ապարդյուն:
Համաձայն մեր աղբյուրների՝ Քոչարյանն այդ հանդիպումը փորձում է իրականացնել «ԱՖԿ Սիստեմա» ընկերության ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովի միջոցով՝ խնդրելով, որ վերջինս Պուտինի մոտ լոբբինգ անի՝ իրեն ընդունելու: Իսկ հանդիպում կազմակերպելու նպատակն էլ, թերևս, ՌԴ նախագահի տրամադրությունները շոշափելն է՝ հասկանալու՝ արդյոք ինքը կարող է դառնալ ՀՀ հաջորդ նախագահը, և այդ հարցում արժե՞ ակնկալել Ռուսաստանի աջակցությունը»,–գրում է թերթը։