Բավ է պառակտվել
12-12-2020 22:47

ՔՊ նիստում քննարկվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը․ քննարկվում է երկու հնարավոր թեկնածուի անուն

168․am—ի տեղեկություններով, այս պահին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հրատապ նիստում քննարկվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը։ ՔՊ–ն ցանկանում է իր շարքերից որևէ մեկին ընտրել վարչապետի թեկնածու։ Թեկնածուները երկուսն են՝ Արարատ Միրզոյանը և Տիգրան Ավինյանը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այժմ պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի տեքստը։

Բացի հրաժարականը, քննարկվում են նաև իրավիճակից դուրս գալու մի քանի տարբերակներ։ Տարբերակներից մյուսը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և խորհրդարանի լուծարում, որպեսզի թույլ չտան ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին ընտրվել վարչապետի պաշտոնում։

Անմիջապես ձեռնարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, քանի որ, ըստ իրենց՝ պատվիրած, այդ թվում՝ ԱԱԾ կողմից արված սոցհարցումների՝ Նիկոլ Փաշինյանը դեռևս ունի 28-30 տոկոս վարկանիշ։

Կառավարության հրաժարականի ու ԱԺ-ն լուծարելու դեպքում, և՛ օրենսդիրում, և՛ գործադիրում բոլորը կշարունակեն պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, ինչը նրանց հնարավորություն կտա վարչական ռեսուրսի գործադրմամբ անցկացնել առաջիկա ընտրությունները և վերստին հայտնվել իշխանության ղեկին:

Ըստ նույն աղբյուրների՝ քննարկվում է նաև Արցախի անկախության ճանաչման հարցը խորհրդարանում։