Բավ է պառակտվել
19-09-2014 10:20

G20-ի երկրները կողմ են ՌԴ-ի նոյեմբերի գագաթաժողովին մասնակցությանը

Ավստրալիայի գլխավոր  գանձապետ Ջո Հոքիին վկայակոչելով ՝ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հայտնում է, թե G20-ի մասնակիցներն աջակցել են այն հայտարարությունը, որ  Ռուսաստանը պետք է մասնակցի նոյեմբերի գագաթաժողովին: ««Քսանի» աշխատանքին որեւէ մեկի մասնակցելու որոշումը կայացնում է ոչ թե Ավստրալիան, այլ G20-ի բոլոր անդամները: Ըստ երկրների` չի կարելի փակել դռները, եւ Ռուսաստանը պետք է մասնակցի գագաթաժողովին: Երկխոսությունը պետք է շարունակվի. այդպիսին է «քսանի» մասնակից բոլոր երկրների դիրքորոշումը։ G20-ը տնտեսական, այլ ոչ թե քաղաքական հարթակ է», — նշել է Հոքին: Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե իրեն չի զարմացրել ավստրալացի գործընկեր Ջուլի Բիշոփի հայտարարությունն այն մասին, որ արևմտյան երկրներին  ցանկանում են համոզել, որպեսզի Ռուսաստանին չհրավիրեն G20-ի գագաթաժողովին։