Բավ է պառակտվել
06-12-2015 14:50

Խախտումների հիմնական մասը լինելու է հեռավոր մարզերում. Ր. Հովհաննիսյան

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ խախտումների հիմնական մասն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան գյուղերում եւ հեռավոր մարզերում: Այս մասին, այսօր մի խումբ լրագրողների հետ զրույցում նշել է «Ժառանգություն» կուսակցության առաջնարդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Համակարգը, որը հիմնված է մի մարդու, մի խմբի եւ մի կուսակցության վրա, եւ ուզում են ամրագրվել այս կեղծ հանրաքվեն, որ արդեն խախտվել է բազմաթիվ խախտումներով՝ թե ընթակարգային, թե բովանդակային, ինձ համար, որպես քաղաքացի, մերժելի է»,-ասել է Րաֆֆի հովհաննիսյանը: Նրա խոսքով, կուսակցությունների կողմից նշանակված դիտորդներն արդեն արձանագրել են փակված ճանապարհներ, համատարած աննախադեպ ճնշումներ, սպառնալիքներ՝ հանձնաժողովի, վստահված անձանց նկատմամբ։ «Ի տարբերություն նախագահական ընտրություններին, մինչեւ վերջին օրերը անգամ իրենց մտքով չէր անցնում, որ ժողովուրդը կարող էր փոփոխության կողմնակից լինել։ Անակնկալ մատուցեց հայ ժողովուրդը անցյալ անգամ։ Կրկնում եմ, ցավում եմ, որ մենք պատրաստ չէինք, բայց հիմա համոզված են, որ իրենց կուսակցապետությունը մեռնելու վրա է, եւ Հայաստանի Հանրապետությունը՝ վերազինվելու, որ իրենք ամեն գնով պիտի փորձեն իրենց ուզած արդյունքը բերել»,-ասել է նա: «Ժառանգության» առաջնորդը նշել է, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ խախտումների հիմնական մասն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան գյուղերում եւ հեռավոր մարզերում, քանի որ 2,5 տարի առաջ «Սերժ Սարգսյանը դարձավ գյուղերի, մեռած հոգիների, եւ որ ամենավատն է, ուղղորդվող զինվորների նախագահը դարձավ»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով համակարգում է կուսակցության շտաբի աշխատանքները, արդեն իրեն հայտնել է խախտումների մասին, որոնք ավելի քիչ չեն, քան նախագահական ընտրությունների ժամանակ: Հիշեցնենք, որ ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն, այսօր՝ քվեարկության ժամանակ ցուցադրաբար պատռել է քվեաթերթիկն ու ծրարը: