Բավ է պառակտվել
15-04-2015 10:42

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է քաղաքական կամք դրսևորեն.Ուորլիք

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է քաղաքական կամք դրսևորեն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման համար: Այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա կոչ է արել երկու երկրներին հավատարիմ մնալ 2014թ. Փարիզի գագաթաժողովի ժամանակ ձեռք բերած համաձայնություններին, ակտիվացնել երկխոսությունը, հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը:  «ԵԱՀԿ Մինսկի խումբը հավատարիմ է մնում հակամարտության խաղաղ լուծման ճանապարհին կողմերի հետ աշխատանքին: Հայաստանը և Ադրբեջանը պետք է քաղաքական կամք դրսևորեն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման համար»,- ասել է նա:  Ուորլիքը նշել է, որ համանախագահները շարունակում են սերտ համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարարների հետ, ինչպես նաև նախապատրաստում են տարեվերջին երկու երկրների նախագահների հանդիպումը:

Դիվանագետը նաև նշել է, որ իրենք այժմ որոշում են տարածաշրջան համանախագահների հերթական այցի ամսաթիվը: