Բավ է պառակտվել
09-04-2015 09:06

Հայաստանը և ԵՄ կշարունակեն սերտ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Նալբանդյան

Հայաստանը և Եվրախորհուրդը մտադիր են շարունակել իրենց սերտ համագործակցությունը: Այդ մասին նախօրեին Մոսկվայում հայտարարեց Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով եվրասիական տարածքում ՀՀ-ի և ԵՄ-ի համագործակցության մասին հարցին:
«Ինչպես նշվել է այս տարվա հունվարին Բրյուսելում Հայաստան-ԵՄ խորհուրդի նիստի ժամանակ, Հայաստանը և ԵՄ-ը մտադիր են շարունակել իրենց սերտ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում և բոլոր ուղղություններով՝ հաշվի առնելով այն պարտավորվածությունները, որոնք Հայաստանը ունի այլ ինտեգրման գործընթացներում: Իմ կարծիքով՝ դա չափազանց հստակ ձևակերպում է, որում ամեն ինչի մասին հստակ ասվում է: Այդ մասին խոսվել է նաև Վիլնյուսի վեհաժողովում, երբ Հայաստանը և Եվրախորհուրդը համատեղ հայտարարություն ընդունեցին գրեթե նույն ձևակերպմամբ: Այո, մենք հանդիսանում ենք Եվրասիական միության անդամներ, և, միևնույն ժամանակ, հաշվի առնելով մեր պարտավորվածությունները, այդ թվույմ նաև ԵԱՏՄ-ում, մենք Եվրոպական միության հետ մեր գործընկերական համագործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ բոլոր հնարավոր ուղղություններով բանակցություններ ենք անցկացնում ԵՄ-ի հետ», - նշեց Նալբանդյանը: